ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
«ԳԱԶելի» վթարից ամիսներ անց՝ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին՝ ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել և ժամը 19.00-ին իրենց մոտ է տեղափոխվել 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանի դիակը:Մեկնած օպերատիվ խմբին Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 թ. հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
--00—ԼՄ