Եվրոպայում ուզում են Զելենսկիին խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

նկար

Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ հանդես են եկել նախաձեռնությամբ՝ պարգևատրելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խաղաղության Նոբելյան մրցանակով։

Համապատասխան նամակները հրապարակվել են նոր ստեղծված հատուկ կայքում՝ nobelprizeforukraine։ 
Գործող և նախկին քաղաքական գործիչները, Եվրախորհրդարանի անդամները խնդրել են Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովին  2022 թ․-ի համար վերանայել մրցանակի հանձնման կարգն ու հայտերի ընդունման ժամկետները, որոնք արդեն ավարտվել են, որպեսզի ցուցակի մեջ ներառվի նաև Զելենսկին։ 

«Դիմում ենք կոմիտեին՝ խնդրելով երկարացնել հայտերի ընդունման ժամկետները մինչև մարտի 31-ը, որպեսզի թույլ տրվի առաջադրել նախագահ Զելենսկիի թեկնածությունն իբրև խաղաղության Նոբելյան մրցանակ արժանի հավակնորդ», - ասված է հայտարարությունում։ 

Ավելի վաղ Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր, որ խաղաղության Նոբելյան մրցանակ այս տարի հավակնում են ստանալ 251 անհատներ և 92 կազմակերպություններ։

--00—ԼՄ