Նախագահ Հարությունյանը Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ю

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին Անվտանգության խորհրդի անդամների և Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան:

Երկրի ղեկավարը ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որին նա արժանացել է hոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և անձնվեր ծառայության համար:

--00--ԱՀ