Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհները բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար

l-51x0wh-786x458z-1.jpeg

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ Արցախում փակ ճանապարհներ չկան՝ միջշրջանային և միջպետական ճանապարհները ժամը 12:00-ի դրությամբ հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ,Հերհեր համայնքներ տանող ճանապարհները:

Միջպետական ճանապարհի Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան-Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ստեփանակերտ-Աղավնո ավտոճանապարհը երկկողմանի բաց է:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

 

Անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից զերծ մնալու համար ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ ցուցաբերել զգուշություն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները:

 

--00--ՀԶ