Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից շուրջ 3000 հայ է ժամանել Լեհաստան․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

աշխարհ

ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ՀՀ ԱԳՆ-ն իր դիվանագետներին Բուխարեստից և Վարշավայից ուղարկել է սահմանամերձ շրջաններ։ Նրանք օգնում են տեղի հայերին և ՀՀ քաղաքացիներին։

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայից Լեհաստան են ժամանանել 2․4 միլիոն փախստականներ։ Նրանց մեջ կան ոչ միայն ուկրաինացիներ և լեհեր, այլև մեծ թվով ուզբեկներ և ադրբեջանցիներ, հայտնել է դիվանագետը։

--00--ԿԿ