«Մեգամոլ» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարքի մասին ահազանգից հետո տարհանվել է մոտ 5000 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

78341_b.jpg

Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 5000 քաղաքացու:

--00--ՀԶ