Զորամասերում ստուգվել է կարգապահության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

հասարակական

Ապրիլի 19-ից 20-ը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր: Այս մայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ստուգվել է անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարման կարգը, սննդի կազմակերպման գործընթացը։

Զորամասերի հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, ցուցումներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։

հասարակական

--00--ԿԿ