Զորամասերում ստուգվել է ռազմական տեխնիկան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

ստուգումներ

Հոկտեմբերի 4-ին N զորամիավորման զորամասերում սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մարտունակ վիճակում պահելու նպատակով անցկացվել է շարային ստուգատես: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Իրականացվել են ստուգման, մաքրման, յուղման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ: Տրվել են հանձնարարականներ ռազմական տեխնիկան ձմեռային ռեժիմի պատրաստելու վերաբերյալ։

--00--ԱԹ