Հայտնի է՝ ով կնշանակվի ԲՏԱ նախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

235924.jpg

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար կնշանակվի նույն նախարարության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը: 

Հիշեցնենք, որ ԲՏԱ նախախար Վահագն Խաչատուրյանը 2022-ի մարտի 3-ին ընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում, որից հետո ԲՏԱ նախարարի պաշտոնը թափուր է:

Նշենք, որ Ռոբերտ Խաչատրյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, համակարգային ծրագրավորող:

Խաչատրյանը 2007-2016 թվականներին աշխատել է «Սիմարտեկ» ՓԲԸ-ում որպես տնօրենի օգնական, այնուհետև՝ փոխտնօրեն, հետո՝ տնօրեն:

2008-2013 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող: 2011-2013 թվականներին ԲՏԱ նորանշանակ նախարարը եղել է «Աստրա Կրիստալս» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենը, իսկ 2014-2021 թվականներին աշխատել է «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

--00--ՀԶ