Զինծառայությունից խուսափածներին քրական հետապնդումից ազատելու ժամկետը երկարացվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգվեց մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ մասին որոշումը կառավարությունն ընդունեց այսօր՝ փետրվարի 15-ին։

Այն  հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս