Լիլիթ Մակունցը զրպարտության համար դատի կտա Վիգեն Ստեփանյանին, եթե ներողություն չխնդրի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ, նախկին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոստանում է զրպարտության համար դատի տալ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրի իրենից: Այս նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս տեսանյութում (22-րդ րոպեից) հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ:

Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին:

Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է»:

Մակունցը գրառմանը կից հրապարակել է նաև Վիգեն Ստեփանյանի հայտարարության տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև։