Լոռու մարզում Honda-ն, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

a359ea1637521f31c12b2cc9e5285365.jpg

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում են shamshyan.com-ը։

Ժամը 15:20-ի սահմաններում Honda մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի  Գարգառ գյուղի վարչական տարածքռւմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և  շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

--00--ՀԶ             
 

Տեսանյութեր