ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ին. պատճառը բաց դիտահորն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

․

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար փողոցում, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բաց դիտահորից խույս տալուց հետո բախվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենային, հայտնում է shamshyan.com-ը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է Toyota-ի վարորդի ինքնությունը:

--00--ԱՀ