ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Եվրախորհրդի ղեկավարի հետ կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հունիսի 6-ին Նյու Յորքում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպմանը կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին ճեպազրույցին հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի և Եվրահանձնաժողովի օրակարգում շատ հարցեր են ընդգրկված: Ես վստահ եմ, որ Ուկրաինայի ընդհանուր իրավիճակն այդ հարցերից մեկը կլինի»,-նշել է Դյուժարիկը:

--00--ԱՀ