Կրակային դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

հասարակական

Օգոստոսի 9-ին Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

--00--ՏՏ

Տեսանյութեր