Ադրբեջանը տեղեկացրել է ԿՄԽԿ-ին 100 հայ զինծառայողների մարմինները Հայաստանին փոխանցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Ադրբեջանական կողմը տեղեկացրել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին 100 հայ զինծառայողի մարմինները հայկական կողմին փոխանցելու մտադրության մասին։ Այս մասին 24News-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ավելի վաղ Ադրբեջանի՝ բանտարկյալների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ պատրաստ են միակողմանիորեն Երևանին փոխանցել շուրջ 100 հայ զինծառայողի դի: Բաքվից հայտնել էին, որ այս մասին տեղեկացվել է ԿԽՄԿ-ն։

Ամատունին ասաց, որ կապի մեջ են այս հարցով հայաստանյան իշխանությունների հետ։

--00--ԱՀ