Վերիշենի բնակիչը երեկ բեկորային վնասվածք է ստացել զինծառայողներին օգնելու ընթացքում

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News      

վշ

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչը երեկ ժամը 15:00-ի մոտակայքում բեկորային վիրավորում է ստացել զինծառայողներին օգնելու ընթացքում, այժմ հիվանդանոցում բուժում է ստանում։ Այս մասին 24News.am-ին ասաց Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։

Զադայանն ասաց, որ Ռաֆիկ Խաչատրյանի կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքը ստացել է ծնկից վերեւի և ներքեւի հատվածներում։ 

Վերիշենի ղեկավարի խոսքերով, միաժամանակ երեք արկ է ընկել, Խաչատրյանը հասցրել է պառկել։

Բնակավայրի ուղղությամբ առավոտվանից կրակոցներ չկան, հանգիստ է։

 

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ