Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված Ալիսա Մելքոնյանն Ապրիլյանին զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

befunky_collage.thumb_.jpg

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։

NEWS.am–ին հարազատները պատմեցին, որ Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016թ.–ին՝ եղբոր զոհվելուց հետո։ Ալիսան եւս մեկ եղբայր ունի, որը հաշմանդամություն ունի։ Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԶՀ