Երևանում կայացել է հայ-ռուսական գործարար երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

,

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ս.թ. սեպտեմբերի 19-ին մասնակցել են Երևանում կայացած հայ-ռուսական գործարար երկխոսությանը: Երկու երկրների փոխվարչապետները ողջույնի խոսքերով են հանդես եկել միջոցառման շրջանակներում «Եվրասիական գործընկերություն. տնտեսական աճի նոր կետեր» խորագրով կայացած լիագումար նիստին ընդառաջ:

Երկուստեք արձանագրվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ներքո:

--00--ԱՀ