Շոկոլադին նմանվող կասկածելի փոշեզանգվածներ՝ «Սևան» ՔԿՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

սեվան-3

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը, հերթական շրջայց կատարելիս, դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին հայտնաբերել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 18․01 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 5․84 գրամ սպիտակ և 3․81 գրամ շոկոլադին նմանվող փոշեզանգվածներ:

--00—ՅՄ