Անօթևանների կացարանից փախուստի դիմած տղամարդու դին հայտնաբերվել է «Ադորա» ռեստորանի վագոն-տնակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նկար

Փետրվարի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու հարևանությամբ գործող «Ադորա» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող երկաթե տաղավարում տղամարդու դի կա, հայտնում է shamshyan.com-ը։

Մինչ դատաբժիշկը զննելիս է եղել դին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը․ նա մշտական բնակության վայր չունեցող 56-ամյա Ազատ Ա․-ն է, օրեր առաջ տեղափոխվել էր անօթևանների կացարան, սակայն այնտեղից դիմել է փախուստի, և այսօր նրան հայտնաբերել են մահացած։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

--00—ԼՄ