ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Արցախի հանրային ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանի հնարավոր ձերբակալության վերաբերյալ Արցախի իրավապահ մարմինները տեղեկատվության չեն տիրապետում։
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և քննչական կոմիտեից տեղեկատվություն չունեն նշված հարցի շուրջ։ Արցախի ազգային անվտանգության ծառայության հետ կապ հաստատել չի լինում։
Ավելի վաղ ձերբակալության մասին հայտնել էր հասարակական գործիչ, հրապարակախոս Նարեկ Մալյանը, ով 24News-ի հետ զրույցում նշեց, որ հավելյալ տեղեկատվություն չունի։
Սերգեյ Առաքելյան
--00—ԼՄ