Հրդեհ՝ Գյումրիում․ այրվել են հյուրասենյակի հատակը, կենցաղային իրեր և ջերմահարվել՝ նկուղի առաստաղը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

102da674-dff6-43ac-b745-03cde7552fa8.jpg

Ապրիլի 25-ին, ժամը 16։01-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 17:00-ին: Այրվել են հյուրասենյակի հատակը (մոտ 4 քմ), կենցաղային իրեր և ջերմահարվել՝ նկուղի առաստաղը (մոտ 10 քմ):

--00—ԶՀ