Նախկին իշխանությունները Աստծուց չէին, որովհետև ընտրված չէին ժողովրդի կողմից. ՔՊ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Իմ ելույթները շարունակական կլինեն, եթե եկեղեցականը սկսի քաղաքականությամբ զբաղվել: Եկեղեցականի տեղը եկեղեցին է, պետք է հոգևոր խոսույթով հանդես գա՝ ներման ու զիջման, ոչ թե քննադատի ու վիրավորի երկրի ընտրված իշխանությանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։

«Աջապահյանն ասում է՝ նախկին իշխանությունը Աստծուց է եղել և եկեղեցին հաշտ է եղել նրանց հետ, բայց պարոն Աջապահյանը մոռանում է, որ նախկին իշխանությունը ընտրված չէր ժողովրդի կողմից, դա է մեր ու նրանց տարբերությունը, հետևաբար՝ նախկին իշխանությունները Աստծուց լինել չէին կարող: Աջապահյանը պետք է մնա եկեղեցու շրջանակներում, քաղաքական կեցվածքով չպետք է հանդես գա»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ