Առաջիկա օրերի օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

1011182.jpg

Երևանում այսօր և ապրիլի 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ին, 30-ին, մայիսի 1-ին, 2-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Մարզերի առանձին շրջաններում այսօր և ապրիլի 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ին, 30-ին, մայիսի 1-ին, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 3-5 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ԶՀ