Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

c14dcdcf-0c35-46ef-86f8-fd4b9725f7cc.jpg

Ապրիլի 28-ի ցերեկը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

--00—ԶՀ