Սոթքում հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է ՀՀ բանակի գործողություններից հետո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News  

Սոթքում ակտիվ հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ ու արդյունավետ պատասխան գործողություններից հետո, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կողմից կա չորս վիրավոր, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում», - ասաց Փաշինյանը։



​​​​​​​Նշենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:





--00—ԶՀ