Շարունակվում են Սյունիքի մարզպետի այցերը Տեղի բնակավայրեր․ այսօր հերթը Խնածախինն ու Վաղատուրինն էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

սյունիք

Շարունակվում են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր․ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Խնածախ և Վաղատուր գյուղերում էր։ Հաղորդում են մարզպետարանից։ 

Նա հանդիպել է բնակիչներին, խոսել նրանց հետ իրենց հուզող հարցերի ու բնակավայրերի խնդիրների մասին:

Մարզպետը եղել է նաև երկու գյուղերի դպրոցներում։

Շրջելով Խնածախում և Վաղատուրում՝ մարզի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի տարբեր ենթակառուցվածքների վիճակին։

Խնածախում Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև 102-ամյա Աղունիկ Ղազարյանին։

Մարզպետի վաղվա աշխատանքային օրակարգում այցերն են Կոռնիձոր և Քարաշեն։

--00—ՍՊ