Պետք է ինչ-որ բան անել, որ քննչական մարմինը «հիշի» տիկին Գայանեի և Աշոտի միջև առերեսում անելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

5108ecd7-02be-4dd4-aaf4-f6fae40d523e.jpg

Ժամը 15:00-ի դրությամբ տիկին Գայանեի և Աշոտի միջև ծրագրված առերեսման մասին փաստաբանները որևէ լուր չունեն։ Դա խիստ մտահոգիչ է, քանի որ այդ քննչական գործողության արդյունքում, ըստ մեզ, դեպքի «պաշտոնական» վարկածը հօդս կցնդի և ի սպառ կվերանա տիկին Գայանեին փակի տակ պահելու՝ առանց այն էլ գոյություն չունեցող հիմնավորվածությունը։

Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը. «Կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան անել, որ քննչական մարմինը «հիշի» առերեսում կատարելու անհրաժեշտության մասին»։

--00—ԶՀ