Ակնկալում ենք, որ Փաշինյանը և Ալիևը Մոսկվայում կմասնակցեն ԵԱՏՄ համաժողովին և խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

պպ

Ժամանակին կտեղեկացնենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների շփումների հնարավորության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ակնկալում ենք, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը Մոսկվայում կլինեն Եվրասիական տնտեսական համաժողովին և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին» , - մասնավորապես նշել է Դմիտրի Պեսկովը։

--00—ԱՊ