Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել ՌԴ սահմանապահների հարցը․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ֆֆ

Կրեմլից հայտնում են, որ Երևանից դեռևս որեւէ ազդանշան չեն ստացել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված ՌԴ սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընքացքում ռուսական «ՏԱՍՍ» լրատվական ծառայության փոխանցմամբ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՌԴ սահմանապահների, ինչպես նաև՝ մի շարք այլ հրատապ հարցեր մոտ ապագայում կարող են քննարկել ՌԴ և ՀՀ ղեկավարները», - իր խոսքում նշել է Պեսկովը։

 

--00—ԱՊ