Շատ եմ կարևորում ՄԻՊ հաստատության հետ արդյունավետ փոխգործակցությունը․ Նիդեռլանդների դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

միպ նիդեռլանդներ

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը հանդիպել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Դեսպան Սխերմերսը` շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ, ընդգծել է, որ շատ է կարևորում դեսպանության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև արդյունավետ փոխգործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։

--00—ՍՊ