Հայաստանում 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

50917196-00d0-4de7-b1bc-0e48c06446c7.jpg

Անցած տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 660 հազար զբոսաշրջիկ։

Խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքները զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ։

«Անցած տարի Հայաստան է այցելել 1 միլիոն 660 հազար զբոսաշրջիկ։ Տարվա ընթացքում կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ, մենք պլանավորում ենք ընդլայնել զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը։ Մոտավորապես 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիր է պատրաստվում, որն արդեն մեր հաջորդ տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատվել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քերոբյանը։

--00--ԶՀ