Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ չի տրամադրի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ddf722f9-0ee6-47fc-81b0-bdaf45fffc1f.jpg

Լատվիան դադարեցնում է Ռուսաստանի քաղաքացիներին բոլոր տեսակի վիզաների տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է բալթյան հանրապետության նորընտիր նախագահ Էդգարս Ռինկևիչսը:

«Ռուսաստանի իրադարձությունների կապակցությամբ Լատվիան հումանիտար կամ այլ տեսակի վիզաներ չի տրամադրի»,-ասվում է տեքստում:

--00--ԶՀ