Լատվիան մասամբ կվերսկսի վիզայի դիմումների ընդունումը ՌԴ քաղաքացիներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

1114644.jpg

Լատվիան կվերսկսի ռուսաստանցիներից մուտքի արտոնագրերի դիմումների ընդունումը, ովքեր ազգականներ ունեն Եվրամիության երկրներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Լատվիայի ԱԳՆ մամլո ծառայությունը։

«Անվտանգության ներկա իրավիճակը գնահատելուց և հարևան երկրների ու տարածաշրջանային գործընկերների հետ խորհրդակցություններից հետո Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 4-ից կվերսկսի արտերկրում գործող իր դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչություններում Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արտոնագրի դիմումների ընդունումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վիզա ստանալու համար կարող են դիմել Լատվիայի քաղաքացիների և ոչ քաղաքացիների մերձավոր ազգականները, ԵՄ-ում, Եվրոպական տնտեսական տարածքում կամ Շվեյցարիայում բնակվող քաղաքացիների ընտանիքի անդամները, ինչպես նաև մարդասիրական նկատառումներով վիզայի համար դիմող անձինք:

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ վիզայի յուրաքանչյուր դիմում կդիտարկվի անհատապես, և դիմողը պետք է փաստաթղթերի միջոցով ապացուցի նշված կատեգորիաներից մեկի համապատասխանությունը։

--00—ԶՀ