Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառել է ականանետ․ ԱՀ ՊՆ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

ֆ

Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։ 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։