Ռուսական կողմն ասում է՝ ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news

տիգրան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, որում ըստ էության նշվում է, որ ՀՀ իշխանության` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունը հիմնովի փոխել է գործընթացի տրամաբանությունը:

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, վերոնշյալ հանգամանքը հաշվի առնելով, պետք չէ իրադրության պատասխանատվությունը երրորդ երկրների վրա գցել:

Պարզ ասած, ռուսական կողմն ասում է, որ եթե ՀՀ իշխանությունն Արցախը հանձնել է, ապա մեզանից ի՞նչ եք ուզում` ակնարկելով, որ իրենց առաջադրած խաղի կանոններով, Արցախի ադրբեջանացում չէր ենթադրվում:

2022-ի Պրահայի հայտնի գործընթացից հետո, երբ Փաշինյանը բաց տեքստով մտադրություն հայտնեց ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ նրա թիմակիցներն ադրբեջանական թեզերով սկսեցին «հիմնավորել» Արցախի ադրբեջանական լինելը, ռուսական կողմն արդեն մի քանի անգամ է նմանօրինակ բովանդակության ազդակներ է հղում:

ՌԴ-ից նաև ակնարկում են, որ 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունն առնվազն ենթադրում էր կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հետաձգում, սակայն ՀՀ իշխանության նախաձեռնությամբ գործընթացում հիմք ընդունվեց ադրբեջանական օրակարգը»։ 

--00—ՍՊ