Հուսով եմ՝ առաջիկայում կհանդիպենք․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահի ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

դդ

 

ՀՀ  չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային․

«Մեծարգո Նախագահ,

Թանկագին Սերջիո,

Ի սրտե ամենաջերմ շնորհավորանքս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Թող այս օրը լի լինի ուրախությամբ, սիրով և նվիրական պահերով։

Հուսով եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք հանդիպել ու շարունակել մեր զրույցները:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»:

--00—ՍՊ