Սանոսյանը չինական ավտոբուսների ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

սաս

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ավտոբուսների արտադրությամբ զբաղվող չինական «Քինգ Լոնգ» («Xiamen King Long United Automotive Industry) ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասյանը եւ Չինաստանում Հայաստանի առեւտրային կցորդ Կորյուն Ղազարյանը։

Հանդիպման ընթացքում նախարար Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային քաղաքականությունը, տրանսպորտի որակի բարելավման  ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքը։

Քննարկվել է ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։ Մասնավորապես ընկերության ներկայացուցիչները մտադրություն են հայտնել Հայաստանում տարբեր տարողության ավտոբուսների արտադրության կամ հավաքման գործարան հիմնել։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այց կազմակերպել Հայաստան, որպեսզի ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրեն հայաստանյան շուկան, առկա հնարավորությունները եւ հետագա համագործակցության հնարավորությունները։

--00—ԼՀ