Հունգարիայի ներկայացուցիչները ՀՀ ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել են բռնի տեղահանվածների կարիքներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24,24News

պ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, աշխատակազմի ղեկավար Ռայմունդ Վունցը, Հունգարիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ, գլխավոր ռազմավարական խորհրդական Բերտաալն Քիշը, Պազմանի Պետերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի օգնական Անահիտ Սիմոնյանը։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին, գնահատել վերջիններիս այցն այս իրավիճակում և հույս հայտնել, որ հայ-հունգարական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման նոր բովանդակային մակարդակի կհասնեն։

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներից, տեղակայման գործընթացից, Կառավարության օժանդակության ծրագրերից, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված մի շարք հարցերից։

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հատկացված օժանդակության ծրագրերը, առկա մարտահրավերները, խոսել բռնի տեղահանվածների ինտեգրման գործընթացից։

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալը շեշտել է, որ տրամադրված են շարունակական համագործակցության։

--00--ԼՀ