Թեհրանում շենքերի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

v2a8

Իրանի մայրաքաղաք Թեհրանում շենքերի փլուզման հետևանքով 4 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Iran International պարբերականը։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են փլատակներում մնացածներին դուրս բերելու համար։

Նշվում է, որ ոստիկանները հետևում էին ապօրինի կառուցված առաջին շենքի պլանավորված քանդման աշխատանքներին, երբ փլուզվել են մերձակայքում գտնվող հինգ շենքերը։  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ