Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

լաչ

Մարդու իրավունքների անկախ փորձագետները մտահոգություն են հայտնում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ:

Այս մասին նշված է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։

«Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար արտակարգ իրավիճակ է, որը հանգեցրել է հիմնական սննդամթերքի սուր պակասի»,- նշել են Ժնևում՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փորձագետների հայտարարությունը:

 --00—ԼՀ