Պրիգոժինի ինքնաթիռի կործանումից զոհվել է Եվգենի Մակարյանը․ ի՞նչ է հայտնի նրա կենսագրությունից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

в

Բացահայտվել են Պրիգոժինի ինքնաթիռում վթարի ենթարկված աշխատակիցների կենսագրությունները: Նրանք թվում, ըստ Ռոսավիացիայի, հայկական ազգանունով քաղաքացի կա՝ Եվգենի Մակարյան։ 

Ի՞նչ է հայտնի նրա կենսագրությունից․

Եվգենի Մակարյանը, («Մակար»), «Վագների» վետերաններից է, ոստիկանության կրտսեր լեյտենանտ։ Նա զբաղվել է կուդոյով և սամբոյով, սիրում էր կարդալ։ Մակարյանը կռվել է Սիրիայում և նույնիսկ ողջ մնացել 2017-ի հունվարին ամերիկյան ավիացիայի հետ բախումից հետո։ 

Նշենք՝ ՌԴ Տվերի մարզում կործանված ինքնաթիռում գտնված բոլոր անձանց մարմինները հայտնաբերվել են։ Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ 

--00--ՍՊ