Այսպես շարունակվելով մենք ունենալու ենք սահմանամերձ բնակավայրերից անգամ երեխաների առևանգումներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ֆֆ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մարդկանց առևանգումը, գողությունը, ահաբեկչությունը, անպաշտպանին վնաս հասցնելը եղել և մնում է ադրբեջանցու արյան մեջ է: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հակարի գետի կամրջին ապօրինի տեղադրված անցակետում` կոչվում է անտերության մատնված ազգի ներկայացուցիչների դեմ պետական մակարդակով իրականացվող ահաբեկչություն:

Այս ամենը ոչ թե տեղի է ունենում միայն արցախահայության հետ և միայն Հակարի կամրջի վրա, այլ տեղի է ունենում ողջ հայ ժողովրդի հետ: Եթե այսօր Կապանից, Վարդենիսից, Իջևանից, Բերդից, Ջերմուկից կամ Սիսիանից մարդ չեն առևանգում` դա դեռևս չի նշանակում, որ չեն ցանկանում կամ` չեն անելու: Եթե Հայաստանը շարունակի այսպես տառապել կապիտուլյանտների կործանիչ բեռի տակ, եթե երկրում շարունակվեն քաղաքական հետապնդումները ազգային ուժերի դեմ, եթե երկրում տիրի նյութապաշտ ու մորթապաշտ անտարբերություն` վաղը Հայաստանի սահմանամերձ շրջաններից են մարդկանց առևանգումներ լինելու: Այսպես շարունակվելու դեպքում` մենք ունենալու ենք սահմանամերձ բնակավայրերից ընդհուպ մինչև երեխաների առևանգումներ, ենթակառուցվածքների պայթեցումներ, թունավորումներ, տնտեսական բնույթի վնասարարություններ և այլն:

Կապիտուլյանտն իր «խաղաղության կեղծ օրակարգով» փակուղի է մտցրել Արցախի և Հայաստանի բոլոր քաղաքացիների պսշտպանվածությունն ու կենսական անվտանգությունը: Չի բացառվում նաև, որ անպաշտպանության այս մթնոլորտը Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի առիթ տա: Տարրական անվտանգությունից զրկված մարդու հետ ասֆալտից, «նախկիններից» կամ չնչին ավելացված թոշակից խոսելն այս իրավիճակում` առնվազն անբարոյականություն է:

Հիմա կասեք ընդդիմության ներկայացուցիչները «յոթ երգ գիտեն` յոթն էլ իշխանափոխության մասին է»: Հավատացեք` այլընտրանք չկա. դա է իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը:

Ադրբեջանը միայն ուժի, համարժեք պատասխան գործողությունների, միջազգային և այլ ճնշումների լեզուն է հասկանում: Այնինչ` Հայաստանի իշխանությունը զավթած ռեժիմը, ոչ միայն ոչինչ չի անում, որպեսզի կասեցնի, այլև նպաստում է Հայաստանի և Արցախի թրքահպատակեցմանը:

Հ.Գ.

Իրեն հարգող իշխանությունը` իր պատկան կառույցներով ու միջազգային այլ մեխանիզմներով արդեն իսկ պատասխան օպերացիաներ իրականացրած կլիներ: