Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_10

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացված է 2023 թվականի սեպտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը։

Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը` նորմայի սահմաններում։

--00—ՅՄ