Հարությունյանը շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին և իր անվերապահ աջակցությունը հայտնել նրան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

63442730_0_0_1600_900_600x0_80_0_0_de72e1a4e433961eef167e997841ddbb

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Նա հաջողություն է մաղթել նրան, իր ուղերձում նշելով, որ բարձր է գնահատում նման ծանր պայմաններում պատասխանատվություն ստանձնելու և Արցախի ժողովրդին մեր ազգային ու սահմանադրական նպատակներին տանելու վճռականությունն ու պատրաստակամությունը։

Հարությունյանը անվերապահ աջակցություն է հայտնել և պատրաստ է հնարավորինս նպաստել նախագահի լիազորությունների արդյունավետ իրականացմանը։

--00—ՅՄ