Մենք Երևանի նկատմամբ շատ դաժան ենք վարվել. ես ուզում եմ բնությունը հետ բերել Երևան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Առաջիկայում սպասվում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները, որտեղ առաջադրվել են 14 ուժեր` 13 կուսակցություն և 1 դաշինք: Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտը 24News-ը զրուցելու է առաջադրված ավագանու թեկնածուների հետ:

24News-ի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու թեկնածու Քրիստինա Վարդանյանը մտահոգություն հայտնեց. «Երևանի նկատմամբ շատ դաժան ենք վարվել, ուստի, ես ուզում եմ բնությունը հետ բերել Երևան»:

Վարդանյանի խոսքով, Երևան քաղաքում ստեղծվել է այնպիսի մի միջավայր, որը վտանգավոր է մեր բնակչության առողջության համար. «Երևանն ունի բազմաթիվ խնդիրներ և դրանք լուծելու համար համագործակցության լայն ձևաչափ պետք է ունենանք»,- ընդգծեց ավագանու թեկնածուն: Քրիստինա Վարդանյանի հավաստմամբ, իրենք Երևանի ավագանու ընտրություններին ստանալու են քաղաքացիների 50+1 քվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ