Ժողովուրդը չգիտի, որ Ռամիլ Սաֆարովի նմանները գալու, ապրելու են իրենց հարևանությամբ, գաղտնի է պահվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

Ընդդիմության օրակարգը նույնն է, չի փոխվել, բայց հանրության հետ պետք է երկխոսել, որ հասնենք իշխանափոխության։ Ընդդիմությունը ի՞նչ գործիքակազմ ուներ կանխելու Արցախի հանձնումը, որ չի արել, գլխավոր մեղավորին թողած՝ սլաքները շեղում են ընդդիմության կողմը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ընդդիմությանն ուղղված քննադատություններին։

Պատգամավորի խոսքով, Բաքվի հետ կարևոր բանակցություններ են տեղի ունենում, խաղաղության պայմանագրի 7-րդ առաջարկն է փոխանակվում, բայց ժողովրդին չեն ասում, թե ինչ պահանջներ է մեր առջև դրված․ «Արարատ Միրզոյանին պաշտոնական հարցում ենք ուղարկել, որ տեղ, ժամ ասի, գնանք, ծանոթանանք Ադրբեջանի վերջին առաջարկին, բայց գաղտնի են պահում, որ հետո փաստի առաջ բոլորիս կանգնեցնեն։ Ժողովուրդը չգիտի, որ քննարկում են օրակարգ, որ Ռամիլ Սաֆարովի նման մարդիկ գան ու բնակվեն իրենց հարևանությամբ»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ