Մեքենան Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դդ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։



Ժամը 17:40-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։



Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

--00—ՍՊ