Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

8225ae3fcd50957678fcdf776f38b641_1682162909

Երևանում հոկտեմբերի 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ կլինի նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 5-9-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի և 6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, հոկտեմբերի 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Շրջանների զգալի մասում հոկտեմբերի 4-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում կլինի  նաև մառախուղ։

Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 4-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 5-ին՝ առանց տեղումների եղանակ։ 

--00—ՅՄ